Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հակոբ Ժորայի Հակոբյանը՝ Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի 12-րդ փողոց թիվ 25 հասցեին կից կառուցված բնակելի տան և վերջինիս սպասարկման հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 12-րդ փողոց թիվ 25 հասցեին կից առկա բնակելի տունը և անասնաշենքը կառուցվել են դեռևս 1980-ական թվականներին: Նշված բնակելի տան շինարարության թույլտվության, ինչպես նաև զբաղեցրած հողամասի հատկացման փաստաթղթային հիմքերը պահպանված չեն: Հանձնաժողովը նշում է, որ բնակելի տան և անասնաշենքի տվյալները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը փաստացի զբաղեցնում է 961.0քմ հողամաս, որի նկատմամբ քաղ. Հակոբ Ժորայի Հակոբյանը ձեռք է բերում սեփականության իրավունք Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի , ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով՝
1. Վերը նշված բնակելի տանը և վերջինիս զբաղեցրած 961.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք,գյուղ Հաղարծին, 12-րդ փողոց թիվ 25/1:
2. Դիլիջան համայնքի, գյուղ Հաղարծին 12-րդ փողոց թիվ 25/1 հասցեի բնակելի տան, անասնաշենքի և վերջիններիս զբաղեցրած 961.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղ. Հակոբ Ժորայի Հակոբյանի (ծնվ. 05.03.1966թ.) սեփականության իրավունքը:
4. Պարտավորեցնել քաղ. Հակոբ Հակոբյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: