2021, Դեկտեմբեր 27-ին ժամը՝ 15:00
Հարգելի բնակիչնե՛ր.
Մենք աշխատում ենք ձեզ համար: Մեր նպատակն է բարելավել ձեր կենսապայմանները:
Հաճույքով հրավիրում ենք ձեզ Դիլիջան բազմաբնակավայր համայնքի 2022թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վեր հանելու և համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բյուջեի հանրային լսումները համայնքի բնակչության և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` քաղաքացիների իրական կարիքներին համապատասխան:
Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն:
ՏԻՄ-երը ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի ընդունման, կատարման և վերահսկման գործում: