Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հոկտեմբերի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 84 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մեդեյա Մկրտումյանը, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 84 և Օրջոնիկիձեի փողոց թիվ 84/2 հասցեների միավորումից առաջացած՝ իր սեփականությունը հանդիսացող Օրջոնիկիձեի փողոց թիվ 84 հասցեի հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու և տեղադիրքը ուղղելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:  
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 84 հասցեի՝ քաղաքացի Մեդեյա Մկրտումյանին պատկանող հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Պարտավորեցնել քաղ․ Մեդեյա Մկրտումյանին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner