Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Կալինինի 3-րդ նրբ. թիվ 28/7 հասցեի 1175.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով /առանց կառուցապատման իրավունքի/ տրամադրելու մասին հարցը` հետևյալ մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով. Լոտ 1/Վ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0053-0140, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, 25 տարի ժամկետով, 23500 դրամ մեկնարկային գնով, այգեգործության նպատակով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Կալինինի 3-րդ նրբ. թիվ 28/7 հասցեի 1175.0քմ հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով /առանց կառուցապատման իրավունքի/ հետևյալ մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը. Լոտ 1/Վ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0053-0140, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, 25 տարի ժամկետով, 23500 դրամ մեկնարկային գնով, այգեգործության նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |