Այսօր: Երկուշաբթի, 6 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 145
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լիլիա Մերուժանի Ներսիսյանը, ով հանդիսանում է զոհված զինծառայողի մայր, խնդրանքով, որ իր կրտսեր որդու (Որդին՝ Էմանուել Արսենի Մանուչարյանը հաճախում է «Հաղարծնի մանկապարտեզ» ՀՈԱԿ) մանկապարտեզի ծառայություններից օգտվելու վարձավճարի նկատմամբ սահմանել արտոնություն։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունըԴիլիջան համայնքի ավագանին որոշում է.  

1. Էմանուել Արսենի Մանուչարյանի մանկապարտեզի ծառայություններից օգտվելու վարձավճարի նկատմամբ սահմանել արտոնություն՝ կիրառելուվ 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner