Դիլիջանի համայնքապետարան են դիմել Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների թվով 131 աշխատակիցներ խնդրանքով ` աջակցել իրենց հերթական բժշկական ստուգումների անցկացմանը: Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել ընդառաջ գնալ նշված հիմնարկությունների աշխատակիցների խնդրանքին: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանըև Դիլիջանի համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 415500 դրամ «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09 խումբ 06 դաս 01// 4729 հոդված, այդ թվում `
«Դիլիջանիթիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 24 աշխատող -68400 դրամ
«Դիլիջանիթիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 25 աշխատող -70500 դրամ
«Դիլիջանիթիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 22 աշխատող - 64200 դրամ
«Դիլիջանիթիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 20 աշխատող - 66000 դրամ
«Դիլիջանիթիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 6 աշխատող - 24600 դրամ
«Դիլիջանիթիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 7 աշխատող - 32700 դրամ
«Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 16 աշխատող - 60000 դրամ:
«Թեղուտի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 11 աշխատող 29100 դրամ:
|