|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հոկտեմբերի 2024 թվականի N 1136 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1050-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 30-ի «Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 2327․0քմ մակերեսով թվով 3 հողամասերի կառուցապատման իրավունքի մրցույթ հայտարարելու մասին» թիվ 1050-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով` 1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 30-ի «Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 2327․0քմ մակերեսով թվով 3 հողամասերի կառուցապատման իրավունքի մրցույթ հայտարարելու մասին» թիվ 1050-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ «հոկտեմբերի 28-ը» փոխարինել «նոյեմբերի 01-ով»։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|