Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքի մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. Մարդատար տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվության տեղական տուրքի մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 5. Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 6. Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2016թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 114-Ն որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 8. Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոցի թիվ 59/2 հասցեի 504,6 քմ մակերեսով, 11-007-0020-0011 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 9. Հաստիք հատկացնելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 10. Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 11. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 2680,0 քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը , <<Բնակավայրերի հողերից>> 1000,0 քմ մակերեսով հողամասը աճուրդի և <<Բնակավայրերի հողերից>> 39,68 քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 12.<< Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 13. Դիլիջանի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման տրամադրելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 14. Հաստիք հատկացնելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|