Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 83 հասցեի 29.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը` հետևյալ զ պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով. Լոտ 1/ՔԿ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0075-0114, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 23200 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 83 հասցեի 29.0քմ հողամասը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով հետևյալ մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը. Լոտ 1/ՔԿ-19/ - ծածկագիրը՝ 11-003-0075-0114, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 23200 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |