Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպոււթյունը՝ Դիլիջանի համայնքի և կազմակերպության միջև 20.12.2021 թվականին կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 և 23 աշխատասենյակների վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով`
1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջանի համայնքի և «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպոււթյան միջև 20.12.2021 թվականին կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 և 23 աշխատասենյակների վարձակալության պայմանագիրը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։