Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Ռոզա Ժամհարյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 1/4 հասցեի, «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1.25հա հողամասին կից գտնվող Մ․ Գորկու փողոց թիվ 15/4 հասցեի 0.0431հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.0431հա մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Գորկու փողոց թիվ 15/4 հասցեի 0.0431հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4531448 /չորս միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր քառասունութ/ դրամ արժեքով օտարել «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ․ Գորկու փողոց թիվ 15/4 հասցեի 0.0431հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4531448 /չորս միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր քառասունութ/ դրամ արժեքով «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |