Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 123
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑԻ ՇԵՆՔԸ «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800.0 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը ՝ շինության ավարտվածության աստիճանը 50-80%,  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 15022024-11-0072) հիմնանորոգման և որպես թանգարան  վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ իրենց  տրամադրելու խնդրանքով։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ Դիլիջան քաղաքի, Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800.0 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը՝ շինության ավարտվածության աստիճանը 50-80%,  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 15022024-11-0072) հիմնանորոգման և որպես թանգարան  վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner