Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գայանե Համլետի Սուրենյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 80/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 400.0 քմ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 80/8 հասցեի/ 62.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 62.2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 80/8 հասցեի 62.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 425094 /չորս հարյուր քսանհինգ հազար իննսունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Գայանե Համլետի Սուրենյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 80/8 հասցեի 62.2քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 425094 /չորս հարյուր քսանհինգ հազար իննսունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Գայանե Համլետի Սուրենյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |