Հիմք ընդունելով «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամի 16.01.20120թ. թիվ CO-211-19 և «ՔԵՄՓ ՎԵՆՉՈՒՐՍ» փակ բաժնետիրական ընկերության 15.01.2020թ. թիվ CO-212-19 գրությունները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 10-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն.
1. Որոշման 1-ին մասի 2)-րդ կետում «Դավիթ Իսկանդարյան» անունը փոխարինել «Վազգեն Սեդրակյան»-ով:
2. Որոշման 1-ին մասի 3)-րդ կետում «Վազգեն Սեդրակյան» անունը փոխարինել «Արթուր Կարապետյան»-ով: