Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մարտի 18-ի թիվ 372-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 183 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սասուն Գերասիմի Ալավերդյանի կողմից ինքնակամ կառուցված 19․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 25042024-11-0002/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սասուն Ալավերդյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 183 հասցեի ավտոտնակը՝ 19․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․3քմ հողամասը, համապատասխանաբար, 44699 դրամ և 131902 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19․3քմ հողամասը քաղ. Սասուն Գերասիմի Ալավերդյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 183 հասցեի ավտոտնակը՝ 19․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․3քմ հողամասը, համապատասխանաբար, 44699 դրամ և 131902 դրամ արժեքներով քաղ. Սասուն Գերասիմի Ալավերդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |