Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. նոյեմբերի 22-ի թիվ 1222-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 158 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կիմա Երանդիկի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված 119․2487քմ և 152․7598քմ արտաքին մակերեսներով թվով 2 տնտեսական շինությունների նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 07012025-11-0050/: Քանի որ տվյալ շինությունները կառուցվել են ջրապահպան անօտարելի գոտում, ուստի գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կիմա Մարգարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 158 հասցեի թվով 2 տնտեսական շինությունները՝ 119․2487քմ և 152․7598քմ արտաքին մակերեսներով և վերջիններիս զբաղեցրած 505․0քմ հողամասը, վարձակալության իրավունքով 345366 դրամ տարեկան վարձավճարով, մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով, որի վերաբերյալ վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված թվով 2 տնտեսական շինությունները և վերջիններիս զբաղեցրած 505․0քմ հողամասը քաղ. Կիմա Երանդիկի Մարգարյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 158 հասցեի թվով 2 տնտեսական շինությունները՝ 119․2487քմ և 152․7598քմ արտաքին մակերեսներով և վերջիններիս զբաղեցրած 505․0քմ հողամասը, 345366 դրամ տարեկան վարձավճարով մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Կիմա Երանդիկի Մարգարյանին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |