|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com;  dilijan1@dilijan.am,   dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 15  նոյեմբերի  2024 թվականի N 799-Ա
 | 
| ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 79/4 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 20․1ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 25-ի թիվ 1027-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 79/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ջանիկ Սերոբի Բաբայանի կողմից ինքնակամ կառուցված 20․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14102024-11-0040/:Քանի որ տվյալ ավտոտնակը կառուցվել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքում, ուստի գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ջանիկ Բաբայանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 79/4 հասցեի ավտոտնակը՝ 20․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը, վարձակալության իրավունքով 15913 դրամ տարեկան վարձավճարով, մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով, որի վերաբերյալ վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը քաղ. Ջանիկ Սերոբի Բաբայանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 79/4 հասցեի ավտոտնակը՝ 20․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը, 15913 դրամ տարեկան վարձավճարով մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Ջանիկ Սերոբի Բաբայանին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 | 
| 
 | Կողմ -14  ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |