Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մարտի 04-ի թիվ 340-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 22/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հրաչիկ Արշալույսի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված 20․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12022025-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հրաչիկ Առաքելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 22/6 հասցեի ավտոտնակը՝ 20․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․3քմ հողամասը, համապատասխանաբար, 47015 դրամ և 138737 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․3քմ հողամասը քաղ. Հրաչիկ Արշալույսի Առաքելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց, թիվ 22/6 հասցեի ավտոտնակը՝ 20․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․3քմ հողամասը, համապատասխանաբար, 47015 դրամ և 138737 դրամ արժեքներով քաղ. Հրաչիկ Արշալույսի Առաքելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |