Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքում կազմակերպել սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման միամսյակ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է .
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և շաբաթօրյակի կազմակերպման համար անհրաժեշտ դիզելային վառելիքի,կենցաղային նյութերի և ծաղիկների գնման նպատակով համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 3880000 դրամ «Աղբահանում» /բաժին 05 , խումբ 01, դաս01/ , որից հոդված 4264 -1950000դրամ, հոդված 4261-950000 դրամ և հոդված 4267-980000 դրամ:
|