Ղեկավարվելուվ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Դիլիջանի համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն կից հավելվածների: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի 1-ից: 3. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջանի համայնքի ավագանու 2018թ. նոյեմբերի 01-ի թիվ115-Ա որոշումը: |