Համաձայն 2025 թվականի ապրիլի 16-ի ըստ ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» հանդամասում հատկացված 500.0քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղաքացի Նունուֆար Վասիլի Ասատրյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասի հիմքերը վերականգնելու և որոշում տալու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղաքացիների կողմից ներկայացված, պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված սխեմայի համաձայն՝ նշված 500.0քմ հողամասի մի մասը/98.16քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր», մյուս մասը/401.9քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1. Վերոնշյալ 98.16քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2. Քաղաքացի Նունուֆար Վասիլի Ասաստրյանին հատկացված, Դիլիջան քաղաքի <<Շլորկուտ>> հանդամասում գտնվող, 11-003-0422-0008 կադաստրային ծածկագրով 500.0քմ տնամերձ հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Այգեգործների փողոց, 13-րդ փկղ., թիվ 2/1:
3. Հաստատել Դիլիջան քաղաքի Այգեգործների փողոցի 13-րդ փկղ. թիվ 2/1 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 500.0քմ մակերեսով՝ քաղաքացի Նունուֆար Վասիլի Ասատրյանի սեփականության իրավունքով:
4. Պարտավորեցնել քաղ․ Նունուֆար Վասիլի Ասատրյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: