Այսօր: Երեքշաբթի, 21 Հունվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 38
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2025 թվականի N 38

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 8378.3ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 14 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 2056.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 2 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 3509.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8378.3քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերը, գյուղատնտեսական նշանակության հողերից 2056.8քմ մակերեսով թվով 2 հողամասերը և հատուկ պահպանվող տարածքների հողերից 3509.9քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 845-Ա որոշմամբ:
   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները`

1. 2025 թվականի հունվարի 17-ից հայտարարել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8378.3քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերի, գյուղատնտեսական նշանակության հողերից 2056.8քմ մակերեսով թվով 2 հողամասերի և հատուկ պահպանվող տարածքների հողերից 3509.9քմ մակերեսով հողամասի աճուրդ՝ համաձայն կից աղյուսակի:
2. Աճուրդի օր նշանակել 2025 թվականի փետրվարի 17-ը:
3. Դիլիջան համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել.
1)ապահովել նախատեսվող աճուրդի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner