Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գրետա Սահակյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Հակոբջանյան փողոց թիվ 26 և Հակոբջանյան փողոց թիվ 28 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց թիվ 26 հասցեի 0.034հա և Հակոբջանյան փողոց թիվ 28 հասցեի 0.04688հա անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած 0.08088հա հողամասը և բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Հակոբջանյան փողոց, թիվ 26-28 հասցեով:
2.Պարտավորեցնել քաղ․ Գրետա Սահակյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: