Դիլիջան համայնքում իրականացվող ,,Ռազմավարական զարգացման գործակալություն,, ՀԿ-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրին /Շնորհի պայմանագիր N 45-2020 / համայնքի ներդրումը կազմում է 7720000 դրամ: Ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքի Հաղարծին, Հովք, Գոշ բնակավայրերում կառուցվելու են ջրագիծ- ջրախմոցներ, մակատեղիներ, հովվի կացարանններ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով 1. Դիլիջան համայնքի 2020 թ. բյուջեի ֆոնդային մասից ,,Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող),, /բաժին 08, խումբ 06, դաս 01/, հոդված 5113 - 7720000 ՀՀ դր01ամ կատարել տեղաշարժ ,,Գյուղատնտեսություն,, /բաժին 04, խումբ 02, դաս 01/, հոդված 5112 հատկացնել 4770000 ՀՀ դրամ և հոդված 5113 -2950000 ՀՀ դրամ: |