Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հովիկ Արծրունի Մարկոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի սպասարկման 26.4քմ հողամասին կից գտնվող /Գետափնյա փողոցի թիվ 2/24 հասցեի/ 20.0քմ մակերեսով հողամասը, Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի առևտրի սրահին կից հանրային սննդի կազմակերպման նպատակով, ընդլայնման կարգով իրեն տրամադրելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 20.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2/24 հասցեի 20.0քմ հողամասն ընդլայնման կարգով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, 20000 դրամ վարձավճարով, մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Հովիկ Արծրունի Մարկոսյանին՝ Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի առևտրի սրահին կից հանրային սննդի կազմակերպման նպատակով: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2/24 հասցեի 20.0քմ հողամասն ընդլայնման կարգով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, 20000 դրամ վարձավճարով, մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով, Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի առևտրի սրահին կից հանրային սննդի կազմակերպման նպատակով, քաղ. Հովիկ Արծրունի Մարկոսյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |