Համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 2743.5քմ ընդհանուր մակերեսով թվով 5, <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 277.6քմ մակերեսով թվով 1 և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 29704.4քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 2743.5քմ ընդհանուր մակերեսով թվով 5, <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 277.6քմ մակերեսով թվով 1 և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 29704.4քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի միջոցով օտարել և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |