Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 07.09.2023թ․ «Շամախյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 3/2 հասցեում բնակելի շենքի կառուցման թիվ Ա1-127 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանք/: Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի վերոնշյալ նախագծային փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի» 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 3/2 հասցեում բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացմանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |