Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 53 ՀԱՍՑԵԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՇԵՆՔԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ «ԴԻԼԻՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի մշակույթի պալատի հիմնանորոգումից հետո հետագա շահագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեի մշակույթի պալատի շենքը՝ 2497.7 քմ ընդհանուր մակերեսով և շենքի սպասարկման հողամասը՝ 0.1860 հա մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1449910) անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ Դիլիջան համայնքում մշակութային գործունեության իրականացման նպատակով։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է 

1. Տալ  համաձայնություն՝ Դիլիջան  համայնքի  սեփականությունը  հանդիսացող գույքը՝ Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան  փողոցի թիվ 53 հասցեի մշակույթի պալատի շենքը՝ 2497.7 քմ ընդհանուր մակերեսով և շենքի սպասարկման հողամասը՝ 0.1860 հա մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1449910) անհատույց օգտագործման  իրավունքով,  անժամկետ   «Դիլիջանի  մշակույթի պալատ»  համայնքային  ոչ  առևտրային կազմակերպությանը տրամադրելու  վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner