Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 19, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Անահիտ Վազգենի Թամրազյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 19, երկու սենյականոց՝ 72,5 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալ Անահիտ Վազգենի Թամրազյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 108750 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |