Ի լրումն Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 20-ի «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29 հասցեի հողամասի փոփոխված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1334-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1․Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 20-ի «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29 հասցեի հողամասի փոփոխված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1334-Ա որոշման մեջ լրացնել.
Նշված 0.24473հա մակերեսով հողամասի մի մասը՝ 0․01525հա մակերեսով, որը սխալմամբ ընդգրկված է եղել ընդհանուր օգտագործման հողերի շարքում, փոփոխել գործառնական նշանակությունը։ Մասնավորապես՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման նշանակության հողամասից, դարձնել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամաս։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: