Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արմեն Վաչիկի Հախվերդյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի, 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Քաղաքացի՝ Արմեն Վաչիկի Հախվերդյանին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունների նկատմամբ սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |