Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Գարիկ Ավագյանը, Արմենուհի Ավագյանը և Լիդա Ավագյանը Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, 7-րդ փկղ․ թիվ 10 հասցեի 0.0042հա անշարժ գույքին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի 1-ին փողոց, 7-րդ փկղ․ թիվ 10 հասցեի 0.0042հա անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ 1-ին փողոց, 7-րդ փկղ․ թիվ 8/2:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: