Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Աղասի Միրզոյանի ներկայացուցիչ «Սոլար Սոլյուշն» փակ բաժնետիրական ընկերությունը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցի 8/1 հասցեի 0,69938հա մակերեսով հողամասը ընկերությանը կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 տարի ժամկետով, համապատասխան վճարի դիմաց, տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29072019 վկայականի 11-003-0677-0019 կադաստրային ծածկադրով 0.69938 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Դիլիջան համայնքի սեփականությունը: Հողամասը գտնվում է Աղասի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Դիլիջան Առողջարանային փողոց, թիվ 12 հասցեի հարևանությամբ, գտնվում է իր սեփականությունը հանդիսացող բարձրավոլտ հոսանքահաղորդման օբյեկտի անվտանգության գոտում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցի 8/1 հասցեի 0,69938հա մակերեսով հողամասը կամավոր սերվիտուտի իրավունքով, տարեկան 105000 դրամ վարձավճարով «Սոլար Սոլյուշն» փակ բաժնետիրական ընկերությունը տրամադրելուն:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 210-րդ, 231-րդ 216-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Առողջարանային փողոցի 8/1 հասցեի 0,69938հա մակերեսով հողամասը կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 105000 դրամ վարձավճարով «Սոլար Սոլյուշն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |