Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ուրց>> ՍՊԸ տնօրեն Տաթևիկ Ուլիխանյանը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեին կից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքվ տրամադրված 290.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 0020740, տրված 10.04.2004թ., Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեին կից տարածքում գտնվող 290.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում<<Ուրց>> ՍՊԸ-ն: Նշված 290.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեին կից տարածքում գտնվող 290.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 360180 /երեք հարյուր վաթսուն հազար հարյուր ութսուն/ դրամ արժեքով օտարել <<Ուրց>> ՍՊԸ-ին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 103 հասցեին կից տարածքում <<Ուրց>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված 290.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 360180 /երեք հարյուր վաթսուն հազար հարյուր ութսուն/ դրամ արժեքով <<Ուրց>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: