Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. նոյեմբերի 04-ի թիվ 1160-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 9/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հայկասար Պյոտրի Աբաջյանի կողմից ինքնակամ կառուցված 23․01քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20112024-11-0042/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հայկասար Աբաջյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 9/7 հասցեի ավտոտնակը՝ 23․01քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․9քմ հողամասը, համապատասխանաբար, 53292 դրամ և 177009 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․9քմ հողամասը քաղ. Հայկասար Պյոտրի Աբաջյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 9/7 հասցեի ավտոտնակը՝ 23․01քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․9քմ հողամասը, համապատասխանաբար, 53292 դրամ և 177009 դրամ արժեքներով քաղ. Հայկասար Պյոտրի Աբաջյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |