Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 350
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2025 թվականի N 350

ԱՆԱՀԻՏ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ  հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջներով`

1.2025 թվականի ապրիլի 14-ից  համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 1 մակապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անահիտ Աղաջանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

2.2025 թվականի ապրիլի 14-ից  համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 1 մակապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել  Հասմիկ Հերմիկի Թադևոսյանին, մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը։

3.«Դիլիջանի թիվ 1 մակապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի  հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝

1)Նոնա Գրիգորյան - Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական, հանձնաժողովի նախագահ,

2)Ադամ Սարգսյան - Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական, հանձնաժողովի անդամ,

3)Վարդան Մկրտչյան - Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

4)Անահիտ Աղաջանյան - հանձնող,

5)Հասմիկ Թադևոսյան - ընդունող:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner