Հիմք ընդունելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2017թվականի փետրվարի 9-ի «Դիլիջան համայնքի տարածքում 2017թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը ըստ գոտիավորման հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել լրացում` մասնավորապես հավելվածի 14-րդ մասում ավելացնել 7.1)-րդ կետը իր ենթակետերով (հավելվածը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017թվականի հոկտեմբերի 1-ից:
|