Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1198-Նորոշմամբ ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 188796300(մեկ հարյուր ութսունութ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ ։Դիլիջան համայնքի բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 188796300(մեկ հարյուր ութսունութ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
«04-05-01-ճանապարհային տրանսպորտ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 188796300(մեկ հարյուր ութսունութ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ: |