Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Էդգար Նազարյանը՝ Դիլիջան քաղաքի Տ. Պետրոսյան փողոց, 2-րդ նրբ․, թիվ 13 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Տ. Պետրոսյան փողոց, 2-րդ նրբ․, թիվ 13 հասցեի հողամասից առանձնացվող 0.01654հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Տ. Պետրոսյան փողոց, 2-րդ նրբ․, թիվ 13/1, իսկ մնացած 0.04956հա հողամասը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Տ. Պետրոսյան փողոց, 2-րդ նրբ․, թիվ 13։
2.Պարտավորեցնել քաղ․ Էդգար Նազարյանին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: