Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 1. 2018 թվականի օգոստոսի 1-ից լուծարել Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի համայնքային ենթակայության «Դիլիջանի մշակույթի և հանգստի մանկական զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Ստեղծել լուծարման հանձնաժողով և օրենքով սահմանված կարգով իրականացնել «Դիլիջանի մշակույթի և հանգստի մանկական զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը: |