Դիլիջան համայնքին վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով գումար է հատկացվել Թեղուտ և Խաչարձան բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3300000 դրամ, որից համայնքի ներդրումը 300000 դրամ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները /Վարձատրվող հասարակական աշխատանքներ/ ավելացնել 3000000 դրամ.
2. Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեով նախատեսված ծախսերը «Սոցիալական հատուկ արտոնություններ» /բաժին 10 խումբ 07 դաս 01 / ավելացնել 3000000 դրամ, որից հոդված 4111-2450000 դրամ. 4264-307000 դրամ և հոդված 4269-243000 դրամ:
3. Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով 2019թ. բյուջեի Պահուստային ֆոնդից /4891 հոդված/ հատկացնել «Սոցիալական հատուկ արտոնություններ» /բաժին 10 խումբ 07 դաս 01 / 300000 դրամ,որից հոդված 4264-50000 դրամ և հոդված 4269 -250000 դրամ: |