Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սերժիկ Անուշավանի Եղիկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի 2-րդ նրբ. թիվ 8 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 950.0քմ հողամասին կից գտնվող /Խորհուրդների փողոցի 2-րդ նրբ. թիվ 8/6 հասցեի/ 950.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 950.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի 2-րդ նրբ. թիվ 8/6 հասցեի 950.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1179900 /մեկ միլիոն հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Սերժիկ Եղիկյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի 2-րդ նրբ. թիվ 8/6 հասցեի 950.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1179900 /մեկ միլիոն հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր/ դրամ արժեքով քաղ. Սերժիկ Եղիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: