Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Ալեք Ռոմիկի Գուլինյանի կողմից Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություն, մասնավորապես՝ 158․3քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, որի 1-ին հարկը հասարակական նշանակության է՝ մասնավորապես առևտրի սրահ է: Վերջինիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 72․4քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում է գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը չի մտնում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողերի կազմ, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023W3YLHK: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թվականի թիվ 2246-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 72․4քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «հասարակական կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի , ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1. Վերոնշյալ 72․4քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցում գտնվող 72․4քմ հողամասին և շինությանը տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ հաղարծին, 1-ին փողոց, թիվ 47:
3. Քաղ․ Ալեք Ռոմիկի Գուլինյանի կողմից, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 47 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 72․4քմ հողամասում ինքնակամ կառուցված 158․3քմ արտաքին մակերեսով բնակելի տան (որի 1-ին հարկը հասարակական նշանակության է՝ մասնավորապես առևտրի սրահ) նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
4. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ շինության և վերջինիս զբաղեցրած 72․4քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34 կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Ալեք Ռոմիկի Գուլինյանին՝ նշված հողամասի և շինության տրամադրման նպատակով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: