Դիլիջանի համայնքապետարան է դիմել Սվետլանա Արտավազդի Թալանչյանի լիազորված անձ, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, 2-րդ նրբանցք, տուն 7 հասցեի բնակիչ Գայանե Աշոտի Աղբալյանը՝ հայտնելով, որ Դիլիջանի քաղաքապետի 2008 թվականի օգոստոսի 20-ի թիվ 524 որոշման անվանացանկում «Թալանչյան Սվետլանայի» փոխարեն գրվել է «Թալանչյան Սվետա»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղաքապետի 2008 թվականի օգոստոսի 20-ի «Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» հանդամասից հատկացված հողամասերի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին» թիվ 524 որոշման անվանացանկում «Թալանչյան Սվետլանայի» փոխարեն գրվել է «Թալանչյան Սվետա»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
1.Դիլիջանի քաղաքապետի 2008 թվականի օգոստոսի 20-ի 524 որոշման անվանացանկում կատարել փոփոխություն՝ «Թալանչյան Սվետայի» փոխարեն կարդալ «Թալանչյան Սվետլանա»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: