Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. օգոստոսի 05-ի թիվ 567-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմինե Սուրենի Վաթինյանի կողմից ինքնակամ կառուցված 14․7քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22082025-11-0046/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմինե Վաթինյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/6 հասցեի մառանը՝ 14․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 14․7քմ հողամասը, համապատասխանաբար, 68091 դրամ և 100465 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված մառանը և վերջինիս զբաղեցրած 14․7քմ հողամասը քաղ. Արմինե Սուրենի Վաթինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/6 հասցեի մառանը՝ 14․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 14․7քմ հողամասը, համապատասխանաբար, 68091 դրամ և 100465 դրամ արժեքներով քաղ. Արմինե Սուրենի Վաթինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |