Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արման Ղամբարյանը, Աղասի Ղամբարյանը, Գայանե Ղամբարյանը, Արսեն Ղամբարյանը և Գրիգոր Ղամբարյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 15-րդ փողոց թիվ 9 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի,Թեղուտ գյուղի 15-րդ փողոց թիվ 9 հասցեի հողամասից առանձնացվող 0.03հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 1-ին փողոց թիվ 70/3, իսկ մնացած 0.133հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 15-րդ փողոց թիվ 9։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: