Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Հայկուհի Ալբերտի Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց, թիվ 108/9 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.11412հա, 0․06118հա հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի/ 0.09332հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.09332հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի 0.09332հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 480412 /չորս հարյուր ութսուն հազար չորս հարյուր տասներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Հայկուհի Ալբերտի Թամրազյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 2/7 հասցեի 0.09332հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 480412 /չորս հարյուր ութսուն հազար չորս հարյուր տասներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Հայկուհի Ալբերտի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |