Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1239.6քմ մակերեսով թվով 5 հողամասերը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով և պայմաններով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2025թ. նոյեմբերի 07-ի թիվ 1011-Ա որոշմամբ:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջները`
1.2025 թվականի նոյեմբերի 18-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 603.8քմ մակերեսով թվով 5 հողամասերի կառուցապատման իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի:
2.Մրցույթի օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 18-ը:
3.Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին հանձնարարել.
1)սահմանել կառուցապատման իրավունքի մրցույթի պայմանները,
2)ապահովել նախատեսվող մրցույթի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: