Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հունվարի 09-ի թիվ 12-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 167 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մարտիկ Աղասարի Վերանյանի կողմից ինքնակամ կառուցված 15․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27012025-11-0072/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մարտիկ Վերանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 167 հասցեի ավտոտնակը՝ 15․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․8քմ հողամասը, համապատասխանաբար, 36593 դրամ և 107982 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 15․8քմ հողամասը քաղ. Մարտիկ Աղասարի Վերանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 167 հասցեի ավտոտնակը՝ 15․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․8քմ հողամասը, համապատասխանաբար, 36593 դրամ և 107982 դրամ արժեքներով քաղ. Մարտիկ Աղասարի Վերանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |