Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 19.08.2025 թվականի մրցութային հանձնաժողովների եզրակացությունները` համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Սասուն Սեյրանի Ղամբարյանին Դիլիջանի համայնքային ենթակայության «Դիլիջանի մարզահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու մասին Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Տալ համաձայնություն Էլլա Էլֆիկի Եսայանին Դիլիջանի համայնքային ենթակայության «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու մասին Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3.Տալ համաձայնություն Հասմիկ Հերմիկի Թադևոսյանին Դիլիջանի համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 1 մակապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու մասին Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Տալ համաձայնություն Հայկ Թելմանի Մնացականյանին Դիլիջանի համայնքային ենթակայության «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: